• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային12:24, 30 Հունիս 2017

Թուրքիան ռազմական անձնակազմի թվով 2-րդն է ՆԱՏՕ-ի երկրների շարքում

Թուրքիան ռազմական անձնակազմի թվով 2-րդն է ՆԱՏՕ-ի երկրների շարքում

ՆԱՏՕ-ն տվյալներ է հրապարակել ռազմական ոլորտում անդամ երկրներում կատարվող ներդրումների վերաբերյալ: Թուրքական «Ahaber.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ վերջին շրջանում ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներում ռազմական ծախսերը նկատելիորեն աճել են:

Աղբյուրի համաձայն՝ ակնկալվում է, որ 2017թ. ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն անվտանգության ոլորտում ընդհանուր առմամբ  954.9 մլրդ դոլարի ներդրում կկատարեն:

Չնայած, որ 2014թ. որոշում էր կայացվել, որ անդամ երկրները իրենց համախառն ներքին արդյունքի 2  տոկոսը կուղղեն ռազմական ոլորտին, ՆԱՏՕ-ի 29 երկրներից միայն 6-ն են այդ պահանջին համապատասխան ռազմական բյուջե նախատեսել:

Այդ երկրներն են ԱՄՆ-ը, որն անվտանգության ոլորտին այս տարի կտրամադրի համախառն ներքին արդյունքի 3.58 տոկոսը (683 մլրդ դոլար), Հունաստանը՝  2.32 տոկոսը կամ 4.5 մլրդ դոլար, Էստոնիան՝ 2.14 տոկոսը կամ 519 մլն դոլար, Անգլիան՝ 2,14 տոկոսը կամ 54.8 մլրդ դոլար, Ռումինիան՝ 2.02 տոկոսը կամ 3.8 մլրդ դոլար և Լեհաստանը՝ 2.01 տոկոսը կամ 10 մլրդ դոլար:

Թուրքիան ռազմական ոլորտին կտրամադրի համախառն ներքին արդյունքի 1.52 տոկոսը, որը կազմում է 12.3 մլրդ ԱՄՆ դոլար: Իսկ Կանադան 1.31 տոկոսին համապատասխան 20.3 մլրդ դոլար:

Գերմանիան անվտանգության ոլորտին կտրամադրի իր համախառն ներքին արդյունքի 1.22 տոկոսը կամ 42.8 մլրդ դոլար, Ֆրանսիան՝  1.79 տոկոսը կամ 44.3 մլրդ դոլար, Իսպանիան՝ 0.92 տոկոսը կամ 11.6 մլրդ դոլար, իսկ Իտալիան՝ 1.13 տոկոսը կամ 22.5 մլրդ դոլար:

Աղբյուրն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական անձնակազմի թվին: Այս առումով Թուրքիան անդամ երկրների ցանկում երկրորդ տեղն է զբաղեցրել:

Այսպես, ԱՄՆ-ում ռազմական ոլորտում ծառայում է 1 մլն 308.000 մարդ, Թուրքիայում՝ 387.000 մարդ, Ֆրանսիայում՝ 209.000, Անգլիայում՝ 161.000, Իսպանիայում՝ 121.000, Լեհաստանում՝ 111.000 և Հունաստանում 107.000 մարդ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}