• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:35, 04 Հուլիս 2017

Հունական կողմը կրակ է բացել Հռոդոս կղզուն մոտեցած թուրքական նավի վրա

Հունական կողմը կրակ է բացել Հռոդոս կղզուն մոտեցած թուրքական նավի վրա

Հուլիսի 3-ին Էգեյան ծովում հունական առափնյա անվտանգության ուժերը կրակ են բացել թուրքական դրոշ կրող բեռնանավի վրա:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը: Թուրք նավապետ Սամի Քալքավանի խոսքով՝ հունական Հռոդոս կղզուց երեք կիլոմետր հեռավորության վրա հունական նավը իրենցից պահանջել է նավահանգիստ մտնել՝ խուզարկության նպատկով:  Մերժում ստանալով՝ հունական անվտանգության ուժերը կրակ են բացել. նախ օդ են կրակել, հետո՝ թուրքական բեռնանավի ուղղությամբ:

Բեռնանավը, թեև լուրջ վնաս չի ստացել, բայց բացված կրակի արդյունքում դրա վրա 16 անցք է բացվել: Այս պահին այն նահանջել է թուրքական ջրեր:

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է հունական կողմի այս քայլը. «Մենք դատապարտում ենք հույն պաշտոնյաների՝ մարդկային կյանքին որևէ կարևորություն չտվող այդ քայլը: Ինչ պատճառով էլ որ լինի՝ դրան որևէ հիմնավոում տալ հնարավոր չէ», -ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ միջադեպից հետո թուրքական զինված ուժերը մեկ հարձակողական նավակ և երկու առափնյա անվտանգության նավակ են բերել նշված տարածք:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}