Միջազգային08:01, 13 Հուլիս 2017
ԱՄՆ-ն և Գերմանիան Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին զգուշության կոչ են արել

Միացյալ Նահանգները և Գերմանիան Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին նախազգուշացրել են հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի տարելիցի կապակցությամբ սպասվող միջոցառումների և հնարավոր ռիսկային իրավիճակների մասին:
Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ մասնավորապես Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանությունը ամերիկացիներին կոչ է արել պահպանել զգոնությունը և հեռու մնալ ցույցերից, ինչպես նաև մարդաշատ վայրերից:
Գերմանիայի արտգործնախարարությունն էլ իր քաղաքացիներին է նմանատիպ կոչ արել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 15-ի կապակցությամբ Թուրքիայում նախատեսվում են ցույցեր, հանրահավաքներ և մի շարք այլ միջոցառումներ: Գերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռու մնալ մարդաշատ վայրերից: Հայտարարությունում հիշեցվել է, որ Թուրքիայում դեռևս պահպանվում է արտակարգ դրությունը:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել է: Օդուժի հարվածներով սկսված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2.196 վիրավոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |