Միջազգային13:26, 14 Հուլիս 2017
2017-ի 1-ին կիսամյակում Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվն ավելացել է
2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի ֆոնին 2017-ի առաջին կիսամյակում մեծացել է Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացների թիվը:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Գերմանիայի դաշնային միգրացիոն ծառայության հրապարակած տվյալներից պարզ է դարձել, որ 2017-ի առաջին կիսամյակում ապաստան տրամադրելու խնդրանքով Գերմանիայի իշխանություններին դիմել է Թուրքիայի ավելի քան 3 հազար քաղաքացի:
Նշվում է սակայն, որ հունիս ամսվանից սկսած դիմողների թիվը որոշակի անկում է գրանցել՝ հասնելով նախորդ տարվա նույն ամսվա մակարդակին:
Հրապարակված տվյալների համաձայն՝ հեղաշրջման փորձին հաջորդած 1 տարվա ընթացքում գերմանական իշխանությունները Թուրքիայի քաղաքացիներից ստացել են 5742 դիմում: Դիմողներից 4400-ը եղել են Թուրքիայում բնակվող քրդեր, 209-ը՝ դիվանագետներ, ևս 205-ը՝ այլ պետական ծառայողներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |