• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 11:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային10:25, 28 Հուլիս 2017

ԻՆՏԵՐՊՈԼ-ը չեղարկել է Թուրքիայի համար սահմանված արգելքը

ԻՆՏԵՐՊՈԼ-ը չեղարկել է Թուրքիայի համար սահմանված արգելքը

Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ) չեղարկել է Թուրքիայի համար սահմանված տվյալների բազայի մուտքի արգելքը: Այս  մասին տեղեկացնում է թուրքական «Haber7.com» լրատվակայքը:

Աղբյուրի հավաստմամբ՝ այս որոշման համար կարևոր նշանակություն է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի ղեկավարած պատվիրակության այցը Թուրքիա: Հունիսի 21-ին կայացած այցի շրջանակներում Շտոքը մի շարք  հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան թուրք պաշտոնյաների, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ:

Նա նաև այցելել է 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ ռմբակոծված Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) շենք, «սեփական աչքերով տեսել» «FETÖ»-ի (Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող, Ֆեթհուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող կառույցը, որը մեղադրվում է հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ - խմբ.) կողմից կատարված ավերածությունները: Այցից հետո Թուրքիային կրկին թույլատրվել է մուտք գործել տվյալների բազա:

Ավելի վաղ Թուրքիան FETÖ-ի անդամ լինելու մեղադրանքով հետապնդման մեջ գտնվող միանգամից 70.000 մարդու անձնական տվյալներ էր մուտքագրել Ինտերպոլի բազա: Միջազգային կազմակերպությունը այդ թիվը չափազանց  մեծ էր համարել ու արգելափակել էր բազայում նոր տվյալներ գրանցելու Թուրքիայի հնարավորույթունը:

Նշենք, որ բազայում գրանցված անձիք ցանկացած երկրում հայտնաբերվելու դեպքում նրանց անձնագրերը առգրավվում են, իսկ իրենք միայն ճամփորդական փաստաթղթով ուղարկվում են այն երկիր, որտեղից եկել են: Ուստի այս կերպ գյուլենականներին հայտնաբերելու հնարավորությունը կարևորող Թուրքիան 70.000-անոց ցուցակը վերանայելով կրճատել էր ու հասցրել 2.000-ի: Սակայն անգամ այդ դեպքում Ինտերպոլը չէր հանել Թուրքիայի համար սահմանված արգելքը:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}