Միջազգային09:18, 14 Օգոստոս 2017
Ռուս-թուրքական ֆորում՝ «Ռուսաստանը՝ գործընկեր երկիր» խորագրով

Օգոստոսի 18-ին Թուրքիայում կմեկնարկի Իզմիրի 86-րդ միջազգային տոնավաճառը, որը ռուս-թուրքական հարաբերություններում նոր զարգացման հեռանկարներ կստեղծի: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ տոնավաճառը կշարունակվի մինչև օգոստոսի 27-ը:
Տոնավաճառի շրջանակներում կկազմակերպվի «Ռուսաստանը՝ գործընկեր երկիր» թեմայով ռուս-թուրքական ֆորումը, որի ընթացքում նախատեսված է մի շարք պայմանագրերի ստորագրում:
Ֆորումին թուրքական կողմից կմասնակցեն էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, գիտության, արդյունաբերությանև տեխնիկայի նախարար Ֆարուք Օզլուն և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը: Ռուսաստանից ֆորումին կմասնակցեն էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և արդյունաբերության ու առևտրի նախարար Դենիս Մանտուրովը: Ֆորումի ընթացքում կքննարկվեն երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Բացի ռուս-թուրքական ֆորումից կողմերի միջև կկազմակերպվեն նաև «Ռուս-թուրքական արդյունաբերական համագործակցություն», «Ռուս-թուրքական հատուկ տնտեսական գոտիներ», «Էներգետիկ և զբոսաշրջային համագործակցություն» խորագրով հանդիպումներ:
Հանդիպումներ կկազմակերպվեն նաև թուրք և ռուս նախարարների միջև: Քննարկվող առաջնային թեմաներից կլինի «Թուրքական հոսք» նախագիծը: «Գազպրոմ»-ը տեղեկացրել է, որ «Թուրքական հոսք» գազատարի՝ ծովով անցնող հատվածի շինարարությունը կսկսվի առաջիկա ամիսների ընթացքում:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև «Akkuyu» ատոմակայանի նախագիծը, որի շինարարության մեկնարկը նախատեսված է 2018թ. սկզբին: Օրակարգում կլինի նաև Թուրքիայի համար առաջնային նշանակություն ունեցող լոլիկի առևտրի շուրջ առաջացած ճգնաժամը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |