• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 11:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:16, 21 Օգոստոս 2017

ՄԵրկելը՝ Թուրքիային. «Ինտերպոլի նման կառույցները չպետք է չարաշահել»

ՄԵրկելը՝ Թուրքիային. «Ինտերպոլի նման կառույցները չպետք է չարաշահել»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Ինտերպոլի միջոցով Գերմանիայի քաղաքացի, գրող Դողան Աքհանլըին Իսպանիայում ձերբակալելու Թուրքիայի քայլը:

«BBC Türkçe»-ի համաձան՝ Մերկելը մասնավորապես ասել է. «Այդ քայլը ճիշտ չէր, և ես շատ ուրախ եմ, որր Իսպանիան Աքհանլըին ազատ է արձակել: Ինտերպոլի նման միջազգային կառույցները չպետք է չարաշահվեն նմանատիպ նպատակների համար»:

Գերմանիայի կանցլերը հավելել է, որ Դողան Աքհանլըի միջադեպը, ցավոք, բազմաթիվ նմանատիպ դեպքերից միայն մեկն է:

«Դա է պատճառը, որ մենք կարճ ժամանակ առաջ մեծապես փոխեցինք Անկարայի նկատմամբ մեր քաղաքականությունը: Էրդողանի այս քայլերը անընդունելի են», - հավելել  է Մերկելը:

Նշենք, որ նախորդ շաբաթ Դողան Աքհանլըն Թուրքիայի պահանջով ձերբակալվել էր Իսպանիայի Գրանադա քաղաքում. նրա  վերաբերյալ Ինտերպոլը ձերբակալման «կարմիր արտոնագիր» էր տվել:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը իր իսպանացի պաշտոնակից Ալֆոնսո Դաստիսից խնդրել էր Աքհանլըին չարտահանձնել Թուրքիա, և գործընթացի մեջ ներառել նաև Գերմանիային:

Մադրիդի դատարանը 40-օրյա ժամկետ է նշանակել՝ ձերբակալվածի արտահանձնումը Թուրքիային հիմնավորելու համար: Այդ ընթացքում Աքհանլըն ազատության մեջ կլինի, բայց իրավունք չի ունենա լքել Իսպանիայի տարածքը: Բացի այդ, նա շաբաթական մեկ անգամ պետք է ներկայանա ոստիկանություն:

Թուրքիայում ծնված Դողան Աքհանլըն որպես քաղբանտարկյալ երկու տարի թուրքական բանտում անցկացնելուց հետո՝ 1990-ականների սկզբին փախել է Գերմանիա: 2010թ. հոր ծանր հիվանդության պատճառով Թուրքիա վերադարձած գրողը ձերբակալվել է հենց օդանավակայանում, ապա կալանավորվել:

Աքհանլըն մեղադրվում է 1989թ. մեկ մարդու սպանությամբ ավարտված մի կողոպուտի մասնակցության մեջ: Ապացույցների բացակայության պատճառով որոշ ժամանակ անց ազատ արձակված Աքհանլըի նկատմամբ ավելի ուշ ցմահ բանտարկության պահանջով նոր քրեական գործ է հարուցվել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}