• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 11:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային13:22, 22 Օգոստոս 2017

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է Թուրքիայում հակաէրդողանական մեծամասնությանն աջակցելու մասին

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է Թուրքիայում հակաէրդողանական մեծամասնությանն աջակցելու մասին

Վերջին օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի փոխադարձ կոշտ հայտարարությունների ֆոնին 2 երկրների հարաբերությունները գնալով ավելի են լարվում:

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ամբողջ Եվրոպան պետք է աջակցի Թուրքիայի բնակչության հակաէրդողանական մեծամասնությանը:

Թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքը, հղում անելով անգլիական «Reuters» գործակալությանը, մեջբերել է Գաբրիելի խոսքերը.

«Երկրի (Թուրքիայի-խմբ.) ավելի քան կեսը ժողովրդավարական մտածելակերպ ունի: Նրանք Էրդողանին չեն աջակցել: Թուրքիայում շատերը ցանկանում են, որ Եվրոպան ու Գերմանիան աջակցեն Թուրքիայի ժողովրդավարությանն ու չմնան որպես անզոր հանդիսատես»:

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դիմելով Գերմանիայի քաղաքացի հանդիսացող թուրքերին, մասնավորապես ասել էր. «Գերմանիայում ընտրություններից 25-30 օր առաջ Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալ դեմոկրատական ու Կանաչների կուսակցության մոտ այնպիսի տրամադրվածություն կա, թե Թուրքիայի վերաբերյալ ինչքան կոշտ արտահայտվեն, այնքան շատ ձայն կհավաքեն: Ես էլ Գերմանիայում բնակվող բոլոր ազգակիցներիս կոչ եմ անում, որ հանկարծ չսխալվեն ու այդ կուսակցությունների չաջակցեն՝ ո՛չ «Քրիստոնեադեմոկրատական կուսակցությանը», ո՛չ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, ո՛չ էլ կանաչների կուսակցությանը: Դրանք բոլորը Թուրքիայի թշնամիներն են»:

Հայտարարությանն ի պատասխան Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն ասել էր հետևյալը. «Էրդողանը ցանկանում է Գերմանիայի ժողովրդին իրար դեմ հրահրել: Սա նախկինում նախադեպը չունեցող հարձակում է մեր երկրի ինքնիշխանության վրա»:

Էրդողանն էլ իր հերթին պատասխանելով Գաբրիելին ասել էր. «Դու ի՞նչ քաղաքական անցյալ ունես: Քանի՞ տարեկան ես»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}