Միջազգային06:57, 24 Օգոստոս 2017
Պաղեստինի նախագահը կհանդիպի Էրդողանի հետ

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը օգոստոսի 28-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ խոսնակ Իբրահիմ Քալինը: Ըստ վերջինիս՝ Աբբասը Թուրքիայում կհանդիպի Էրդողանի հետ, որի հետ առաջնահերթ կքննարկվի Երուսաղեմում իսլամական սրբավայրի հետ կապված իրավիճակը, ինչպես նաև պաղեստինյան հարցը:
Հիշեցնենք, որ Իսրայելի իշխանությունները որոշել էին Երուսաղեմում իսլամական սրբավայրի մոտ անվտանգության միջոցառումներն ուժեղացնել: Այդ որոշմանը նախորդել էր տաճարի տարածքում երկու ոստիկանի սպանությունը: Ինչից հետո Իսրայելն արգելել էր ուրբաթօրյա աղոթքը, իսկ հետո նաև տեղադրել մետաղորսիչ սարքեր: Հարյուրավոր արաբ-մահմեդականներ ի նշան բողոքի ուրբաթօրյա աղոթք էին արել Երուսաղեմի փողոցներում: Քաղաքի մի քանի շրջաններում բախումներ էին հրահրվել իսրայելական ոստիկանության դեմ: Իրավապահները ցուցարարների դեմ հատուկ միջոցներ են կիրառել:
Պաղեստինն էլ հայտարարել էր Իսրայելի հետ կապերը խզելու մասին: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը նշել էր, որ Իսրայելի հետ բոլոր շփումները բոլոր մակարդակներում սառեցվում են, մինչև Իսրայելը չվերանայի իր քաղաքականությունը Երուսաղեմի և Ալ-Աքսա մզկիթի նկատմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |