• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 11:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:50, 25 Օգոստոս 2017

Թուրքիայի վարչապետն անդրադարձել է տարածաշրջանային կարևոր հարցերի

Թուրքիայի վարչապետն անդրադարձել է տարածաշրջանային կարևոր հարցերի

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Վիետնամից Թուրքիա վերադառնալու ժամանակ ինքնաթիռում պատասխանել է «Turkiyegazetesi» թերթի ներկայացուցիչ Յուջել Քյոչի հարցերին: Զրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետը խոսել է տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև  ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի և ռուսական կողմի հետ ընթացող բանակցությունների  մասին:

Յըլդըրըմը նախ անդրադարձել է Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելի այն հայտարարությանը, թե հյուսիսայի Իրաքի քրդական ինքնավար շրջանում տեղի ունենալիք անկախության հանրաքվեն կարող է առիթ հանդիսանալ նոր պատերազմի:

Ի պատասխան դրան՝ Յըլդըրըմն ասել է, որ հանրաքվեն պետք է չեղարկվի, այլապես տարածաշրջանում նոր լարվածություն կառաջանա:

Անդրադառնալով սիրիական խնդրին, Յըլդըրըմն ասել է, որ իրավիճակը հարթեցնելու նպատակով Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը այդ հարցում ակտիվ համագործակցության մեջ են:

Հարցազրույցի ժամանակ խոսվել է նաև Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու հավանականության մասին: Մասնավորապես Յըլդըրըմն ասել է, որ  այլ երկրում ռազմական գործողություն իրականացնելու համար լուրջ հիմնավորում է պետք՝ առաջին հերթին միջազգային իրավունքի տեսանկյունից:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ներկայիս լարված իրավիճակում  հնարավոր է թուրք-ամերիկյան բախում Սիրիայում, Յըլդըրըմն ասել է, որ եթե ամերիկյան կողմն իր խոստումը չպահի՝ Սիրիայի քրդերին զենք չտրամադրելու հարցում, ապա կարող են առաջանալ լուրջ խնդիրներ:

Վերջում նա տեղեկացրել է, որ S-400-ի հարցում արդեն ձեռք է բերվել համաձայնություն Ռուսաստանի և Թուրքիայի միջև:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}