Միջազգային07:16, 25 Օգոստոս 2017
Ողջունում եմ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի Հանրապետությանը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մասնակցել է մամուլի ասուլիսի, որտեղ պատասխանել է տարբեր երկրների լրագրողների և թղթակիցների հարցերին: Ինչպես հաղորդում է թուրքական «Mynet» լրատվամիջոցը, Մադուրոյին հարց ուղղած լրագրողներից է եղել նաև թուրքական «Ulusal kanal» լրատվակայքի թղթակիցը: Վերջինս մասնվորապես հարցրել է.
«Ի՞նչ ուղերձ թուրք ժողովրդի համար, որը ձեզ նման պայքարում է ամերիկյան իմպերիալիզմի դեմ»: Մադուրոն նախ վանկարկել է Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը, ապա հավելել.
«Ողջունում եմ մշակույթի և քաղաքակրթության օրրան հանդիսացող Թուրքիային՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի Հանրապետությանը»:
Այնուհետև Վենեսուելայի նախագահը խոսել է թուրք-վենեսուելական տնտեսական հարաբերությունների մասին և նշել, որ ցանկություն ունեն էլ ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |