Միջազգային07:16, 14 Սեպտեմբեր 2017
Ջեմ Օզդեմիր. «Էրդողանի հետ Թուրքիան երբեք ԵՄ անդամ չի կարող դառնալ»

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ էրդողանական Թուրքիան երբեք Եվրամիության անդամ չի դառնա: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Օզդեմիրը կոչ է արել ԵՄ-ին՝ ավելի իրատեսական և արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականություն վարել:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նման ավտորիտար լիդերների հետ հարաբերություններում պետք է ավելի վճռական մոտեցում ցուցաբերել:
Օզդեմիրի խոսքով՝ այդպիսի առաջնորդների հետ երկխոսությունն, իհարկե, պետք է պահպանել, սակայն դա անելիս չպետք է անտեսվեն նաև եվրոպական արժեքները:
«Կանաչների» առաջնորդը նշել է, որ կողմ չէ Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունների լիովին դադարեցմանը, քանի որ դա կնաշանակի՝ լքել Թուրքիայի եվրոպամետ զանգվածին: «Էրդողանին ուղղված տնտեսական պատժամիջոցները կարող են ավելի արդյունավետ լինել: Էրդողանի կառավարման ընթացքում Թուրքիան Եվրամիության անդամ չի կարող դառնալ»,-հավելել է Օզդեմիրը:
Գերմանացի գործիչը նաև առաջարկել է դադարեցնել Սաուդյան Արաբիային և ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային զենքի վաճառքը, ինչպես նաև՝ էկոնոմիկայի նախարարության փոխարեն զենքի արտահանման առաջարկների հաստատման իրավասությամբ լիազորել արտգործնախարարությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |