Միջազգային08:28, 19 Սեպտեմբեր 2017
ԱՄՆ-ը չեղարկել է էրդողանի թիկնազորի համար նախատեսված զենքի վաճառքի թույլտվությունը

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հետ է կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի թիկնազորի համար նախատեսված զինամթերքի վաճառքի թույլտվության նախագիծը:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը նախագիծը հետ կանչելու որոշման մասին պաշտոնապես տեղեկացրել է կոնգրեսին:
Նշվում է, որ ավելի վաղ ամերիկյան «Sig Sauer» զենք արտադրող ընկերությունը դիմել էր ԱՄՆ իշխանություններին թուրքական կողմին 1.2 մլն դոլարի զենք վաճառելու թույլտվություն ստանալու համար:
ԱՄՆ-ի իշխանությունների որոշմանն արձագանքել է Թուրքիայի նախագահը: Վերջինս դժգոհություն է հայտնել ամերիկյան կողմի որոշման դեմ՝ նշելով, որ ԱՄՆ-ը մի կողմից արգելում է իր թիկնազորի համար նախատեսված զենքի վաճառքը, մյուս կողմից անվճար զենք է տրամադրում Սիրիայի քրդական ուժերին, որոնց Անկարան որպես ահաբեկիչ է դիտարկում:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |