Միջազգային10:12, 25 Հոկտեմբեր 2017
ԱՄՆ-ն մուտքի վիզա չի տվել Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությանը

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վիզաների հետ կապված ճգնաժամը շարունակվում է։ Թուրքական «Mynet.com» լրատվակայքի համաձայն՝ Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությունը հանդիպումներ պետք է ունենար Վաշինգտոնում, սակայն ԱՄՆ-ը մերժել է պատվիրակության անդամներին վիզա տրամադրելու հայտը։
Մյուս կողմից՝ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հերքել է պատվիրակությանը վիզա չտրամադրելու վերաբերյալ լուրերը։ Նախարարությունը թեմայի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Արդարարդատության նախարարության պատվիրակությունը ԱՄՆ-ի պաշտոնական մարմինների հրավերով հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4–ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային այցով պետք է մեկներ ԱՄՆ։
Սակայն վերջին շրջանում երկու երկրների միջև վիզաների շուրջ առաջացած ճգնաժամի պատճառով նշյալ այցը մեր նախարարության կողմից չեղյալ է հայտարարվել։ Բնականաբար, մեր պատվիրակության անդամները կամ որևէ պաշտոնական կառույց նրանց անունից վիզա ստանալու հայտ չի ներկայացրել։ Հետևաբար, արդարադատության նախարարության պատվիրակությանը վիզա չտրամադրելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»։
Հիշեցնենք, որ Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի՝ Թուրքիայում ահաբեչական խմբավորում համարվող գյուլենակա կառույցի հետ կապի մեղադրանքով կալանավորումից հետո ԱՄՆ-ը դադարեցրել էր Թուրքիայի քաղաքացիներին մուտքի վիզաների տրամադրումը։ Թուրքական կողմը իր հերթին նմանատիպ արգելք էր մտցրել ԱՄՆ քաղաքացիների համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |