Միջազգային05:20, 14 Դեկտեմբեր 2017
Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու հարցը բարձրացվել է Թուրքիայի մեջլիսում

Թուրքիայի խորհրդարանի 3 կուսակցություն ստորագրել է համատեղ հայտարարություն, որով միջազգային հանրությանը կոչ է արվում ճանաչել արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք։
Ըստ թուրքական «T24» թերթի կայքի՝ հայտարարությունը ստորագրել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական » (CHP-ԺՀԿ) և «Ազգայնական շարժում » (ԱՇԿ-MHP) կուսակցությունները:
Այդ կոչն ընթերցվել է Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից։
Ավելի վաղ վերոնշյալ կոչով հանդես էր եկել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հրավիրված «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։
Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։ Դրանցի հետո առանց այդ էլ լարված թուրք-իսրայելական հարաբերությունները վատթարացան: Էրդողան նաև սպառնացել էր, որ եթե Թրամփը կայացներ վերոնշյալ որոշումը, ապա Թուրքիան կարող է խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |