Միջազգային05:39, 28 Դեկտեմբեր 2017
ԱՄԷ-ն մտահոգված է տարածաշրջանում Թուրքիայի և Իրանի ազդեցության աճով

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարար Էնվեր Գարգաշն անհանգստացած է տարածաշրջանում ստեղված իրադրությամբ:
Ըստ թուրքական «Haber7» լրատվական կայքի՝ նա նշել է, որ այժմ արաբական աշխարհը դժվարին կացության մեջ է քանի, որ տարածաշրջանում մեծանում է Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետությանը ազդեցությունը: Այդ պատճառով ԱՄԷ-ի պաշտոնյան կոչ է արել արտահերթ ժողով հրավիրել Սուդյան Արաբիայի և Եգիպտոսի հետ միասին: Գարգաշն ընդգծել է, որ արաբական աշխարհը պիտի համապատասխան քայլեր իրականացնի տարածաշրջանում թուրքական և իրանական նկրտումների դեմ:
Նախարարը նաև մտահոգություն է հայտնել այն իրողությունից, որ Թուրքիան ցանկանում է Սուդանում ռազմաբազա հիմնել:
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Սուդանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հանդես էր եկել աղմկահարույց հերթական հայտարարությամբ: Նա տեղի իշխանություններին առաջարկել էր «իրենց հանձնել» Սուակին կղզին, որտեղ գտնվում է Սուդանի խոշորագույն նավահանգիստը: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ այդ նավահանգիստն այժմ անմխիթար իրավիճակում է և Թուրքիան պատրաստ է բարեկարգել այն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |