Միջազգային10:22, 19 Հունվար 2018
Հոլանդիայում դեմ են, որ Էրդողանի հետ կապ ունեցող մզկիթը գործի

Հոլանդիայում գործունեություն ծավալող «Rechts in Verzet» աջակողմյան խմբավորումը Ամստերդամի Էմիր սուլթան մզկիթի դռանը գլխատված մարդու խրտվիլակ է թողել:
«Turkiyegazetesi» թերթի կայքի իրազեկմամբ՝ խրտվիլակի հետ գրություն է եղել, որի մեջ ասված է.
«Չենք ցանկանում, որ Ամստերդամի հյուսիսում գործի մի մեծ մզկիթ, որն առնչություն ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»:
Թուրքական աղբյուրը կատարվածը որակել է որպես «խտրականության հողի վրա իրականացված հարձակում»:
Մզկիթի ղեկավար Քամբեր Սեները դատապարտել է տեղի ունեցածը: Ոստիկաններից պահանջվել է հետաքննություն սկսել:
Հիշեցնենք, որ Հոլանդիայի և Թուրքիայի միջև նման ճգնաժամ առաջացել էր 2017 մարտին, երբ Հոլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի Ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային մուտք գործել Հոլանդիա: Քայայի այցի նպատակն էր սահմանադրական հանրաքվեից առաջ հանդիպել Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ:
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |