Միջազգային07:37, 07 Փետրվար 2018
Նախապատրաստվում է ԵՄ-ի առաջնորդների ու Էրդողանի հանդիպումը
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը և Եվրախորհրդում նախագահող Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը մարտի 26-ին Բուլղարիայի Վարնա քաղաքում կհանդիպեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Եվրախորհրդի խոսնակ Պրեբեն Աամանը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է Յունկերի և Տոսկի՝ Էրդողանին ուղղված նամակը։
Նամակում եվրոպացի առաջնորդները հիշեցրել են, որ 2017թ․ մայիսի 25-ին Էրդողանը, Տուսկը և Յունկերը հանդիպել էին Բրյուսելում։ Հանդիպման ժամանակ քննարկվել էին տրանսպորտին, տնտեսությանը, ահաբեկչության դեմ պայքարին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր։
Նամակի հեղինակները գոհունակություն են հայտնել Եվրամիության անդամ երկրների հետ Թուրքիայի ձևավորած հարաբերությունների առթիվ։ Նշվել է, որ Տուսկի, Յունկերի, Բորիսովի և Էրդողանի հանդիպումը կկազմակերպվի գործնական ընթրիքի տեսքով։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն ԵՄ-ի և Թուրքիայի ընդհանուր շահերը, Թուրքիայում տեղի ուենցող վերջին զարգացումները, երկկողմ հարաբերությունների հնարավոր զարգացման ուղղությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |