• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:00, 07 Մարտ 2018

Հույն զինվորականների հարցը վերաբերում է նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին

Հույն զինվորականների հարցը վերաբերում է նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հայտարարել է, որ Թուրքիայում ազատազրկված հույն զինվորականների հարցը ազդում է ոչ միայն Հունաստան-Թուրքիա, այլև Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների վրա։ Այս մասին նա խոսել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացված Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարների համաժողովի ժամանակ։

«Հունաստանի զինվորականները միաժամանակ նաև Եվրամիության զինվորականներն են, ուստի այս հարցը վերաբերում է նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին», - նկատել է տվել հույն նախարարը։

Կամենոսը նշել է, որ թեմայի վերաբերյալ տեղեկություններ է հաղորդելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ռոզ Գոթեմոլերին։ Նաև մանրամասնել է, որ պատահաբար թուրքական կողմ անցած հույն զինվորականները հույն-թուրքական սահմանին հետապնդելիս են եղել անօրինական փախստականներին և նրանց աջակիցներին։

Հունաստանի պաշպանության նախարարը առաջարկել է նաև, որ մինչև ռազմական դատարանի առաջ կանգնելը Թուրքիայում ազատազրկված հույն զինվորականները տեղափոխվեն Էդիրնեում Թուրքիայի դեսպանատուն։

Կամենոսն ընդգծել է, որ Հունաստանը և Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամներ, պետք է կարողանան նմանատիպ հարցերը խաղաղությամբ և բանակցային ճանապարհով  լուծել։

Հայտնի է դարձել նաև, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Զրույցի ընթացքում այլ հարցերից բացի քննարկվել են նաև հույն–թուրքական հարաբերությունները և Թուրքիայում ազատազրկված հույն զինվորականների հարցը։ Հունաստանի վարչապետը Գուտերեշին 
 կոչ է արել միջամտել հույն զինվորականներին հնարավորինս արագ Հունաստան վերադարձնելու գործին:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին թուրք-հունական սահմանին գտնվող Էդիրնե անցակետում Թուրքիայի անվտանգության աշխատակիցները ձերբակալել էին 2 հույն զինվորականի։ Զինվորականները սահմանային Կաստանիես անցակետի աշխատակիցներն են, ովքեր եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել էին և սխալմամբ անցնել թուրքական կողմ։


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}