Միջազգային07:42, 08 Մարտ 2018
Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է արել զսպել Սիրիայի քրդերին

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը կոչ է արել ԱՄՆ-ին քայլեր ձեռնարկել՝ զսպելու քրդերին, որոնք շարունակում են մարտեր մղել Թուրքիայի զինուժի հետ։
Մանբիչը գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում։
Քալընը նշել է, որ իրենք խորապես անհանգստացաած են այն լուրերից, ըստ որոնց՝ Մանբիչի քրդերը պատրաստվում են լրացուցիչ ուժեր ուղարկել Աֆրին։
«Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կկանխի Մանբիչից դեպի Աֆրին քրդերի տեղաշարժը։ Այդ սպասելիքները Թուրքիայի բնական իրավունքն է։ Երկու շաբաթ առաջ Հալեպից Սիրիայի կառավարական ուժերի հետ կապ ունեցող խմբավորումները փորձեցին մտնել Աֆրին, սակայն նրանք ձախողվեցին։ Կարծում եմ, որ պետք է Սիրիայի քուրդ ահաբեկիչները դասեր քաղեն»,-ասել է Քալընը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |