• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:56, 09 Մարտ 2018

Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Վաշինգտոնում քննարկել են սիրիական հարցը

Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Վաշինգտոնում քննարկել են սիրիական հարցը

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով ստեղծված կոմիտեների հանդիպումները մեկնարկել են։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը տեղեկացրել է, որ երկու կողմերի առաջին հանդիպման օրակարգում մի շարք այլ արդի խնդիրներից բացի տեղ է գտել նաև Սիրիայի և մասնավորապես Աֆրինի հարցը։

Նոյերթը նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երեք տեխնիկական կոմիտե է կազմվել։ Դրանցից մեկը՝ սիրիական հարցով զբաղվող կոմիտեն, արդեն իր աշխատանքներն է սկսել Վաշինգտոնում։

Կոմիտեի աշխատանքները կշարունակվեն երկու օր՝ մարտի 8-ին և 9-ին։ Դրանց ընթացքում ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները կքննարկեն Սիրիային առնչվող մի շարք հարցեր։ Ըստ խոսնակի՝ այդ հանդիպումները դեռ միայն սկիզբն են, առջևում մի շարք կարևոր թեմաներ ու քննարկումներ կան։ Երկօրյա նիստերի ավարտին կոմիտեն հանդես կգա գրավոր հայտարարությամբ։

ԱՄՆ-ի 20 հոգանոց պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պատասխանատու Աարոն Վես Միտչելը, իսկ թուրքական պատվիրակությունը ղեկավարել է Թուրքիայի արտգործնախարարի խորհրդականի օգնական Սեդաթ Օնալը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերոսոնը Թուրքիա կատարած այցի շրջանակներում հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպման ընթացքում որոշվել էր երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տեխնիկական կոմիտեներ ստեղծել՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման նպատակով։ Այդ կոմիտեներից առաջինի՝ սիրիական հարցով զբաղվող կոմիտեի առաջին հանդիպումը մեկնարկեց մարտի 8-ին՝ Վաշինգտոնում։

Աղբյուր`    HaberTurk

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}