Միջազգային10:05, 14 Մարտ 2018
Թուրքիայի վարչապետ. «ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները կախված չեն անհատներից»

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկությանը:
Յըլդըրըմն Ադրբեջան այցից առաջ օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին: Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ նա, անդրադառնալով Թիլերսոնի պաշտոնանկությանը, նշել է, որ ԱՄՆ-ի նախագահի որոշումը մեկնաբանելու կարիք չկա:
«Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կախված չեն անհատներից: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի հետ որոշ խնդիրներ ենք ունեցել: Ահաբեկչական կազմակերպություններն ԱՄՆ-ի պաշտպանության տակ են գտնվում: Հույս ունենք՝ ավելի առողջ հարաբերություններ կձևավորենք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |