Միջազգային12:58, 16 Մարտ 2018
Մեծ Բրիտանիան այսուհետ Թուրքիայի քաղաքացիներին կացության անժամկետ իրավունքը չի տրամադրի

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը չեղարկել է Թուրքիայի քաղաքացիներին տրվող կացության անժամկետ իրավունքի տրամադրումը:
Կացության իրավունքի տրամադրումը կարգավորվում էր Թուրքիայի և Անգլիայի միջև ստորագրված Անկարայի պայմանագրով:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ այսուհետև Թուրքիայի քաղաքացիներին կտրամադրվի կացության իրավունքը երկարացնելու հնարավորություն: Ամեն դիմումի համար կտրվի 3 տարվա իրավունք:
Ըստ Անկարայի պայմանագրի՝ Թուրքիայի քաղաքացիները նախնական ստանում էին 1 տարվա կացության իրավունք: Այդ ժամկետի լրանալուց հետո նրանք կարող էին դիմել 3 տարվա կացության իրավունք ստանալու համար: 4 տարին լրանալուց հետո նրանց տրվում էր կեցության անժամկետ իրավունք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |