Միջազգային08:45, 21 Մարտ 2018
Համաշխարհային բանկը 45 մլն եվրո կնվիրաբերի Թուրքիային

Համաշխարհային բանկը 45 միլիոն 450 հազար եվրո գումար կնվիրաբերի Թուրքիային: Հատկացված գումարը պետք է օգտագործվի Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականների, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիների համար աշխատատեղեր ստեղծելու համար:
Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում:
Նշվում է, որ գումարը հատկացվել է Միջին արևելքի և Եվրոպական տարածաշրջանի համագործակցության ծրագրի շրջանակներում: Գումարի հատկացման վերաբերյալ պայմանագիր է կնքվել Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, Եվրոպայի ու Միջին Ասիայի հարցերով եվրահանձնաժողովի և Համաշխարհային բանկի միջև:
Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների թիվը հասել է 3.5 միլիոնի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |