Միջազգային11:08, 10 Ապրիլ 2018
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ․ Թուրքիան ահաբեկիչներին քիմիական զենք է տրամադրում
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆերին մեղադրել է Թուրքիային, ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Կատարին՝ ահաբեկիչներին քիմիական զենք տրամադրելու մեջ։
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ սիրիական հարցի վերաբերյալ նիստում ելույթ ունեցած Ջաֆերին մասնավորապես ասել է․ «Մենք ուղղակիորեն մեղադրում ենք Դոհաին, Անկարային, Վաշինգտոնին և Փարիզին այն բանի համար, որ այսօր «Ջեյշ-ալ-իսլամ» («Իսլամական բանակ») և «Ալ-Նուսրա» խմբավորումների և նրանց հետ կապված տասնյակ այլ խմբավորումների ձեռքում քիմիական զենք կա»,- հայտարարել է Ջաֆերին։
Նա հավելել է, որ այդ երկրները ուղղակիորեն հեղինակն են այն արյունոտ քաղաքականության, որի նպատակը Սիրիայի ինքնիշխանության տապալումն է։ Ջաֆերին ընդգծել է նաև, որ սիրիական պետությունը որևէ քիմիական զենք չունի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |