Միջազգային12:58, 24 Ապրիլ 2018
Թուրքիային բարկացրել է քուրդ գործչի ներկայությունը ԵԽԽՎ-ի վեհաժողովին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Թուրքիայի պատվիրակության ղեկավար Աքիֆ Չաղաթայ Քըլըչը դատապարտել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) նախկին համանախագահ Սալիհ Մուսլիմի ներկայությունը վեհաժողովի ապրիլյան նիստին։
Քըլըչը ԵԽԽՎ-ին հղած նամակում պնդել է, որ Մուսլիմի նման անձի ներկայությունը վեհաժողովում «չի համապատասխանում» եվրոպական արժեքներին։ Ի նշան բողոքի՝ թուրքական պատվիրակության մեծ մասը վերադառնալու է Թուրքիա, իսկ մի մասը մնալու է Ստրասբուրգում, քանի որ վեհաժողովի ժամանակ քննարկվելու են Թուրքիայի հետ կապված մի շարք հարցեր։
Թուրքական պատվիրակության մեջ ընդգրկված են եղել նաև Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) մի շարք պատգամավորներ։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Թուրքիան Սալիհ Մուսլիմին ընդգրկել էր հետախուզման մեջ գտնվող «ահաբեկիչների» կարմիր ցուցակում»: Թուրքիայի ղեկավարությունը 4մլն թուրքական լիրա (մոտ 1մլն դոլար) էր խոստացել քուրդ քաղաքական գործչին ձերբակալելու և Անկարային արտահանձնելու դիմաց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |