Միջազգային06:48, 01 Մայիս 2018
Եվրամիության պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Եվրամիության պատվիրակությունը մայիսի կեսին կմեկնի Թուրքիա՝ քննարկելու վիզաների ազատականացմանը և փախստականների հիմնախնդրին վերաբերող հարցեր։
Աղբյուրի համաձայն՝ ներկայումս ուսումնասիրվում է Թուրքիայի համար մուտքի վիզաների ազատականացման վերաբերյալ փետրվարին Բրյուսել ներկայացված աշխատանքային նախագիծը։ ԵՄ պատվիրակությունը կայցելի Թուրքիա, երբ այդ նախագծի ուսումնասիրությունն ավարտվի։
Ավելի վաղ՝ ապրիլի 4-ին, Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթի ժամանակ ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը հայտարարել էր, որ վիզաների ազատականացման հարցը քննարկվել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսի հետ։
«Վիզաների ազատականացման վերաբերյալ մեր ներկայացրած գրության առթիվ առաջիկա ամսվում մի պատվիրակություն կուղարկվի Թուրքիա՝ ներակայացնելու իրենց տեսակետները»,-ասել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |