Միջազգային10:52, 10 Մայիս 2018
Թուրքիայի ԲՈՒՀ-երում ֆրանսերենի որոշ բաժիններ ժամանակավորապես փակվել են

Թուրքիայի բարձրագույն կրթական հաստատություններում դադարեցվել է ֆրանսերեն լեզվի և գրականության, ֆրանսերեն մասնագետների պատրաստման բաժինների ընդունելությունը։ Նման որոշում է կայացրել Թուրքիայի Բարձրագույն կրթության վարչությունը (YÖK) բոլոր այն բաժինների համար, որոնք դեռ ընդունելություն չեն կազմակերպել և գրանցված ուսանողներ չունեն։
Որպես հիմնավորում նշվել է այն հանգամանքը, որ Ֆրանսիայի համալսարաններում թուրքերեն լեզու և գրականություն, որպես կանոն, չի դասավանդվում։ Որոշումն ուժի մեջ է մինչև թեմայի վերաբերյալ հաջորդ որոշման կայացումը։
Թուրքիայի YÖK-ը պարզաբանել է, որ Ֆրանսիայի բարձրագույն ուսումնական հաստատություններից և ոչ մեկում թուրքերենի, թուրք գրականության կամ թուրքագիտության բաժին չի գործում։
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի բարձրագույն կրթական համակարգում այս պահին ֆրանսերեն լեզվի և գրականության կամ ֆրանսերենի ուսուցիչներ պատրաստող 16 բաժիններ դեռևս ուսանողներ չեն ընդունել, ևս 19-ն արդեն ունեն ուսանողներ և նրանց ուսումնական գործընթացը բնականոն կերպով կշարունակվի։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայում շուրջ 300 ստորագրությամբ մի հայտարարություն էր հրապարակվել, որով առաջարկվում էր «Ղուրանից» որոշ այաներ (բանաստեղծություններ) հեռացնել, քանի որ դրանցում բռնության և հրեաների դեմ ատելության կոչեր են արվում։ Հայտարարությունը ստորագրել էին նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, 3 նախկին վարչապետները, հայ և հրեա համայնքների ներկայացուցիչներ։ Թուրքիայում այս առաջարկը սվիններով էր ընդունվել, իսկ նախագահ Էրդողանը սպառնացել էր ոչնչացնել ֆրանսիացի գործիչներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |