Միջազգային08:12, 14 Մայիս 2018
F-35 ռազմական ինքնաթիռները Թուրքիայի համար անփոխարինելի չեն

Թուրքիայի ռազմարդյունաբերության փոխքարտուղար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ F-35 ռազմական ինքնաթիռները Թուրքիայի համար միակ տարբերակը չեն և անփոխարինելի չեն։ Անդրադառնալով Թուրքիայի կողմից ԱՄՆ-ին պատվիրված ինքնաթիռների մատակարարման հարցին՝ Դեմիրը պնդել է, որ դրանց հետ կապված որևէ խնդիր չկա, և նման խնդիրների ծագման համար պատճառ էլ չկա։
Փոխքարտուղարը հիշեցրել է, որ Թուրքիան պատրաստվում է ԱՄՆ-ից 100 հատ F-35 գնել, որոնցից 30-ի համար արդեն վերջնական պատվերը ձևակերպված է։
«Եթե Միացյալ Նահանգները որևէ քաղաքական որոշում կայացնի, և ինքնաթիռների մատակարարման գործընթացում խնդիրներ առաջանան, դա փակուղու առաջ կկանգնեցնի։ Այդ դեպքում այլ երկրների վստահությունը ևս կսասանվի», - ասել է Դեմիրը։
Նա հավելել է, որ թեև Թուրքիան այս պահին այլընտրանքային լուծումներ չի փնտրում F-35 ռազմական ինքնաթիռների համար, բայց զուրկ էլ չէ նման այլընտրանքային տարբերակներ գտնելու հնարավորությունից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |