Միջազգային07:33, 15 Մայիս 2018
Էրդողանը Գազայի բախումներն անվանել է ցեղասպանություն, իսկ Իսրայելին՝ ահաբեկիչ

Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է տեղի թուրք ուսանողների հետ։ Հանդիպման ժամանակ Էրդողանն անդրադարձել է նախօրեին Գազա-Իսրայել սահմանին տեղի ունեցած արյունալի իրադարձություններին, որի հետևանքով 58 մարդ է զոհվել, 2․779-ը՝ վիրավորվել։
«Ես անիծում եմ այս մարդկային ողբերգությունը, այս ցեղասպանությունը, ով էլ որ լինի դրա հեղինակը՝ Ամերիկան, թե Իսրայելը։ Անիծյալ լինեն նաև նրանք, ովքեր լռության են մատնում այս ամենը», - ասել է Էրդողանը։
Նա Իսրայելին բնութագրել է որպես ահաբեկչական պետություն, իսկ ԱՄՆ-ին մեղադրել Իսրայելին աջակցություն ցուցաբերելու մեջ։
«Իսրայելը նպաստում է ահաբեկչության տարածմանը։ Դա ահաբեկչական պետություն է, նրա գործունեությունը ապացուցում է դա: Այն, ինչ անում է Իսրայելը, ցեղասպանություն է։ Եվ այդ ցեղասպանությունն այսօր առաջին անգամ չի տեղի ունենում։ Այն վաղուց է շարունակվում, Պաղեստինը փոքրացել, փոքրացել, մի փոքրիկ տարածքում է մնացել, բայց այդտեղից էլ են ուզում նրանց դուրս նետել։ Իրենց ժողովրդավարական իրավունքների համար պայքարող քաղաքացիական հանրության վրա կատարված հարձակումները ցույց են տալիս Իսրայելի կեղտոտ դեմքը», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նշել է, որ Գազայում կատարվածի առթիվ Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել։ Դեպքի առնչությամբ Էրդողանը «Իսլամական համագործակցության կազմակերպության» արտահերթ նիստ է հրավիրել։ Նա նաև հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ՝ զորակցություն հայտնելով պաղեստինցիներին և դատապարտելով ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին որոշումը:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ԱՄՆ-ն իր դեսպանատունը Թել-Ավիվից պաշտոնապես տեղափոխել է Երուսաղեմ՝ այդպիսով իր համաձայնությունը հայտնելով Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու որոշմանը։ Պաղեստինցիներն իրենց հերթին պնդում են, որ Արևելյան Երուսաղեմը իրենց պետության մայրաքաղաքն է, որը բռնազավթվել է Իսրայելի կողմից։ Այս առթիվ բազմաթիվ պաղեստինցիներ բողոքի ցույց էին կազմակերպել, որի ընթացքում իսրայելցի զինվորների հետ տեղի ունեցած բախումներն արյունալի հետևանքներ են ունեցել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |