Միջազգային13:52, 16 Մայիս 2018
Իսրայելը և Եգիպտոսը վայրէջքի թույլտվություն չեն տվել թուրքական ինքնաթիռին

Թուրքիայի փոխվարչապետ Ռեջեփ Աքդաղը հայտարարել է, որ իրենք ցանկացել են Պաղեստինում տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորված արաբներին տեղափոխել Թուրքիա, սակայն չեն կարողացել: Աքդաղը պարզաբանել է, որ վիրավորներին տեղափոխելու գործողությունը պետք է կատարվի Իսրայելի կամ Եգիպտոսի տարածքով, սակայն այդ 2 երկրներից ոչ մեկը մինչև այս պահը Թուրքիային իր տարածքում ինքնաթիռ իջեցնելու թույլտվություն չի տրամադրել:
Թուրք պաշտոնյան հայտնել է, որ պաղեստինցի վիրավորներին օգնություն ցուցաբերելու նպատակով բանակցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարության հետ:
Աքդաղը հայտարարել է, որ Գազայի հատվածում նույնիսկ սովորական իրավիճակներում մարդիկ զրկված են հիվանդանոցային մի շարք տարրական պայմաններից՝ մեղադրելով Իսրայելին գազանաբարո դիրքորոշում ունենալու մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հետևանքով Գազայում արաբների սկսսած բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ իսրայելական զինուժի գործողությունների 62 պաղեստինցի է զոհվել, վիրավորվել՝ ավելի քան 2770-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |