Միջազգային11:42, 08 Հունիս 2018
Էրդողանի խոսնակ. «Ավստրիայի դիրքորոշումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն անդրադարձել է Ավստրիայի իշխանությունների՝ 7 մզկիթ փակելու որոշմանը:
Նա նշել է, որ Ավստրիան, փակելով մզկիթները, նպատակ է հետապնդում մահմեդական համայնքներն օտարել իրարից և քաղաքական դիվիդենտներ շահել:
Ըստ Քալընի՝ սին պատրվակներով 7 մզկիթի փակումը և մահմեդական հոգևորականների (իմամ) արտաքսումը հետևանք է Ավստրիայում իսլամի դեմ դրսևորվող խտրական վերաբերմունքի:
«Ավստրիայի կառավարության գաղափարական դիրքորոշումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, սոցիալական համերաշխության քաղաքականությանը, փոքրամասնությունների իրավունքներին և համակեցության էթիկային: Հակաիսլամիզմն ու ռասիզմը սովորական երևույթ դարձնող նման քայլերը միանշանակ մերժելի են»-հավելել է Էրդողանի խոսնակը:
Նշենք, որ Ավստրիայի կառավարությունը հայտարարել էր, որ երկրում գործունեություն ծավալող այն իմամները, որոնք ֆինանսավորվում են այլ երկրներից, արտաքսվելու են, իսկ 7 մզկիթ փակվելու է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |