Միջազգային07:11, 12 Հունիս 2018
Թուրքիան ցուցադրել է հակատանկային նոր զրահամեքենա
Թուրքիայի «FNSS» ռազմարդյունաբերական ընկերության «STA» (զենք կրող մեքենա) նախագծի շրջանակներում նախագծված և արտադրված «Պարս» (Pars 4x4) հակատանկային զրահամեքենան ցուցադրվում է Փարիզում մեկնարկած «Eurosatory» միջազգային ռազմարդյունաբերական փառատոնում։
«Pars 4x4»-ը հնարավորություն ունի գործելու դաշտային տարատեսակ պայմաններում՝ մեծ հեռավորությունից խոցելով հակառակորդի արագընթաց և մանևրելու ունակ տանկերն ու այլ զրահամեքենաները։
Թուրքական արտադրության վերոնշյալ նոր զրահամեքենան կարող է նաև կարճ ժամանակում դիրքափոխվել և կրակ բացել հաջորդ թիրախի ուղղությամբ։ Հնարավորություն ունի նաև առանց հավելյալ նախապատրաստության ջուրը մտնելու։
Զրահամեքենան համալրված է հեռակառավարման համակարգով, ունի հակատանկային աշտարակ, որը կարող է ապահովել նաև բալիստիկ պաշտպանություն։ «Pars 4x4»-ն ունի 2 հակատանկային հրթիռ և 7․62 մմ տրամաչափի 1 գնդացիր։ Նախատեսվում է, որ զրամեքենան նախ կհամալրի Թուրքիայի ցամաքային ուժերի զինանոցը, ապա կմատակարարվի նաև դաշնակից երկրներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |