• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային15:17, 05 Հուլիս 2018

ԵԽ պատգամավոր․ «Առաջիկա 5 տարում Թուրքիան պիտի մոռանա ԵՄ անդամակցության մասին»

ԵԽ պատգամավոր․ «Առաջիկա 5 տարում Թուրքիան պիտի մոռանա ԵՄ անդամակցության մասին»

Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման հեռանկարներին։

«Անցյալ տարի Վենետիկի հանձնաժողովի զեկույցից հետո մենք ԵԽ-ի անունից հայտարարել էինք, որ եթե վերջին սահմանադրական փոփոխություններ
ն առանց խմբագրման կյանքի կոչվեն, ապա մենք հանդես կգանք Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները ֆորմալ առումով դադարեցնելու կոչով։ Ցավոք, հիմա եկել է հենց այդ պահը։ ԵԽ-ի դիրքորոշումը չի փոխվել։ Ցավոք, Թուրքիայի իշխանությունների կողմից էլ որևէ փոփոխութուն չկա։ Նման պայմաններում առնվազն առաջիկա 5 տարվա ընթացքում պետք է մոռանալ անդամակցության բանակցությունների մասին», նշել է Փիրին։

Նա հավելել է, որ Թուրքիան արդեն հատել է անթույլատրելիի սահմանը և այս տարվա Թուրքիայի զեկույցում անպայման կոչ կարվի դադարեցնել Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները։

Հոլանդացի զեկուցողը հիշեցրել է, որ Թուրքիայի դատական համակարգն անկախ չէ, իսկ խորհրդարանն այլևս զուրկ է օրենսդիր-վերահսկողի իր լիազորություններից։ 

«Քանի դեռ այս սահմանադրությունն ուժի մեջ է, և Թուրքիայում շարունակում է անփոփոխ մնալ մարդու հիմնարար իրավունքների, փոքրամասնությունների իրավունքների ոլորտում առկա վիճակը, մենք պետք է ազնիվ լինենք և կարողանանք տեսնել, որ մեր հարաբերություններնառկա պայմաններում չեն կարող հեռուն գնալ», - նշել է Փիրին։

Անդրադառնալով Թուրքիայի՝ Մաքսային միություն մտնելու հավանականությանը՝ Փիրին նկատել է, որ Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության նկատմամբ, ընդհանուր առմամբ, բացասական վերաբերմունք չկա։ «Սակայն դա չպետք է ընկալվի որպես քաղաքական նվեր՝ ի պատասխան Էրդողանի ճնշումներին։ Կարծում եմ դա է պատճառը, որ վերջին ամիսներին Բեռլինն առանձնապես չի ցանկանում Մաքսային միության ընդլայնման բանակցություններ սկսել» , -հավելել է հոլանդացի պատգամավորը։

Աղբյուր`    Aydınlık.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}