• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային13:12, 15 Օգոստոս 2018

ԱՄՆ Պետքարտուղարության և Սպիտակ տան արձագանքը՝ թուրք-ամերիկյան լարվածությանը

ԱՄՆ Պետքարտուղարության և Սպիտակ տան արձագանքը՝ թուրք-ամերիկյան լարվածությանը

Սպիտակ տան մամուլի խոսնակ Սարահ Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հիասթափեցրել է այն փաստը, որ Թուրքիան ազատ չի արձակել ամերիկացի հոգևորական Բրանսոնին, ԱՄՆ գլխավոր հյուպատոսության կալանավորված  աշխատակիցներին (Մեհմեթ Թոփուզը մեղադրվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ) և ամերիկացի այլ քաղաքացիների: 

«Թրամփը շատ զայրացած է Թուրքիայի այդ վարմունքից»:  

Սանդերսն ասել է, որ շարունակելու են հորդորել Թուրքիային ազատ արձակել ԱՄՆ վերոնշյալ քաղաքացիներին:

Մամուլի քարտուղարը նաև անդրադարձել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ԱՄՆ-ում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչի հանդիպմանը: Բոլթոնը հանդիպման ընթացքում Քըլըչին իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում բանտարկված ԱՄՆ քաղաքացիների հարցի կապակցությամբ:

Իսկ ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակ Հեդեր Նյուերթը օգոստոսի 15-ին կայացած  ասուլիսի ժամանակ ուշադրություն է հրավիրել մի քանի հարցերի վրա:

Պետքարտուղարության խոսնակը հայտարարել է. «Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները շատ հեռու են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունից, ձեռնարկած միջոցառումներից  և  մեխանիզմներից: Տնտեսագետները ևս ձեզ նույնը կփաստեն»:

Հերդեր Նյուերթը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի՝ ամերիկյան էլեկտրոնային արտադրանքների դեմ բոյկոտի որոշմանը, ասել է. «Չեմ կարող հաստատել, որ դա ճիշտ է: Որպեսզի հասկանք սա ռեալ քաղաքականություն է, թե ոչ, պետք է սպասենք»:

Հիշեցնենք, որ լարված հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ն ևս մեկ պատժամիջոց էր կիրառել Թուրքիայի դեմ։ Արգելվել էին Թուրքիայի արդարադատության նախարար Աբուլհամիթ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի մուտքն ԱՄՆ։ Պատճառն այն էր, որ Թուրքիայում շարունակում է կալանավորված մնալ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը: Վերջինս մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}