• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային13:06, 28 Օգոստոս 2018

Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Էմանուել Մակրոնի առաջարկին

Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Էմանուել Մակրոնի առաջարկին

Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ հայտարարությանը։ Թուրքական կողմը հայտարարել է, որ իրենք վստահ քայլերով ընթանում են դեպի ԵՄ լիարժեք անդամակցություն։

Արտգործնախարարի խոսնակ Համի Աքսոյը տարածել Է ԱԳՆ-ի հետևյալ հաղորդագրությունը. «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ օգոստոսի 27-ին Փարիզում կազմակերպված դեսպանների կոնֆերանսի ժամանակ Թուրքիայի եվրաանդամակցության մասին հնչեցրած արտահայտությունները մենք ափսոսանքով ենք ընդունում։

2016թ․ հուլիսի 16-ի հեղաշրջման փորձից հետո մեր երկիրը բավական ծանր ժամանակաշրջան է ապրել։ Սակայն անցյալ ամիս «արտակարգ դրության» ռեժիմը դադարեցվել է։ Թուրքիան վերադարձել է բնականոն կյանքին։ Եվ հատկապես կառավարման նախագահական համակարգին անցնելուց հետո Եվրամիության պահանջած բարեփոխումների առումով առաջընթացի փուլ է սկսվել։ Մեր երկրի վերաբերյալ Մակրոնի  հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս, որ նա շատ հեռու է Թուրքիայի իրականությունը հասկանալուց՝ չնայած, որ մենք գրեթե ամեն հարթակից բազմիցս բարձրաձայնում ենք այդ մասին»։

Արտգործնախարարությունը հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է և ԵՄ անդամակցության թեկնածու։ Շեշտվել է, որ երկիրը Եվրամիության հետ բազմակողմանի համագործակցություն է իրականացնում՝ սկսած ահաբեկչության դեմ պայքարից մինչև փախստականների ճգնաժամի դեմ պայքար։

«Մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ Մակրոնի ելույթում մի քանի անգամ հնչեցին «իսլամիստ» և «իսլամական ահաբեկչություն» արտահայտությունները։ Ուզում ենք մեկ անգամ ևս հիշեցնել, որ ահաբեկչությունը կրոն, ազգություն և ռասսա չի ճանաչում և այդ չարիքը որևէ կոնկրետ կրոնի հետ կապելը ծայրաստիճան սխալ ենք համարում»,-ասված է հաղորդագրության մեջ։


Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է մտածի Թուրքիայի հետ նոր տեսակի հարաբերություններ կառուցելու մասին։ «Մի՞թե մենք կարող ենք շարունակել Թուրքիայի հետ քննարկել նրա ԵՄ անդամակցության հարցը, երբ Թուրքիայի նախագահը ամեն օր նորից ու նորից հաստատում է հակաեվրոպական պանիսլամիստական օրակարգը։ Հետևաբար, պետք է մտածել ոչ թե Թուրքիայի ԵՄ անդամակցության, այլ այդ երկրի հետ ռազմավարական գործընկերություն սկսելու մասին», - ասել էր Մակրոնը։

Աղբյուր`    haberturk.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}