Միջազգային08:35, 31 Օգոստոս 2018
ՄԱԿ-ը զգուշացրել է, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայում կարող են ռազմական հանցագործություն որակվել

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան զգուշացրել է, որ Սիրիայում թուրքական զինուժի մասնակցությամբ հերթական հնարավոր բախումը կարող է դուրս գալ Սիրիայի սահմաններից։
Միստուրան նկատել է տվել, որ Իդլիբի բնակչությունը կազմում է 2․9 մլն, որոնցից շուրջ 1․4 միլիոնը առնվազն 1 անգամ տեղահան է եղել իր բնակավայրից։ Նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են և շուրջ 2․1 միլիոնը իր գոյությունը պահպանում է միայն մարդասիրական օգնության շնորհիվ։
ՄԱԿ-ի ներկայացուցիչը հավելել է, որ նշված տարածաշրջանում գտնվող ահաբեկչական խմբավորումների անդամների թիվն իրենց ընտանիքների հետ միասին կազմում է շուրջ 10․000։ Հետևաբար ահաբեկիչների դեմ պայքարում ծանր հրետանու պարբեարաբար կիրառումը անխուսափելի է, ինչը, սակայն, անթույլատրելի է նման խիտ բնակեցված տարածաշրջանի համար։
Միստուրան զգուշացրել է, որ խիտ բնակավայրերում զանազան զինատեսակների պարբերաբար կիրառումը կարող է դիտվել որպես ռազմական հանցագործություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |