Միջազգային13:43, 03 Սեպտեմբեր 2018
Շվեդական կուսակցությունը խոստացել է ընտրվելու դեպքում հետ ուղարկել Թուրքիայից եկած փախստականներին

Շվեդիայում նախորդ տարի հիմնված «AFS» կուսակցությունը ընտրություններին ընդառաջ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ խոստացել է ըտրվելու դեպքում հետ ուղարկել Թուրքիայից ու մի քանի այլ մուսուլմանական երկրներից եկած փախստականներին:
Նշվում է, որ հանրահավաքի ժամանակ օդանավակայաններում արվող ծանուցումների նմանությամբ բարձրախոսներից հայտարարվել է հետևյալը. «Թուրքիա, Աֆղանստան, Իրաք, Սիրիա, Ռումինիա, Սոմալի, Ուզբեկստան և Մարոկկո մեկնող ինքնաթիռները պատրաստվում են թռիչքի: Փախստականներն այլևս հետ չվերադառնալու պայմանով թող նստեն ինքնաթիռ և լքեն Շվեդիան»:
Ըստ թուրքական աղբյուրի՝ նույն այդ ժամանակ անցկացվել է մոտ 150 հոգանոց ակցիա, որոնք էլ վանկարկել են, թե չեն ցանկանում փողոցներում ռասիստներ տեսնել:
Նշվում է, որ «AFS» կուսակցությունը ստեղծվել է նախորդ տարի «Շվեդիայի ժողովրդավարական կուսակցությունից» հեռացված 3 ազգայնական պատգամավորների կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |