Միջազգային13:28, 06 Սեպտեմբեր 2018
Մերկելը հանդես է եկել Իդլիբի վերաբերյալ հայտարարությամբ

Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում իրականացվող ռազմական գործողությունների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Կարևորելով ծայրահեղականների դեմ պայքարը՝ Մերկելը միևնույն ժամանակ ընդգծել է խաղաղ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությունը:
«Իդլիբում մարդկային աղետից անպայման պետք է խուսափենք»,- ասել է Մերկելն իր հայտարարության մեջ:
Այս կապակցությամբ նա նշել է, որ խնդրի շուրջ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հիշեցնենք, որ ռուսական ռազմական ինքնաթիռները սեպտեմբերի 5-ին հրթիռակոծել են Իդլիբ նահանգում Սիրիայի ընդդիադիր ուժերի դիրքերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |