Միջազգային09:59, 05 Նոյեմբեր 2018
Մանֆրեդ Վեբերը պատրաստվում է դադարեցնել Թուրքիա-ԵՄ անդամակցության բանակցությունները

Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածու, գերմանացի Մանֆրեդ Վեբերը հայտարարել է, որ այդ պաշտոնում ընտրվելու դեպքում կդադարեցնի Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացը։
Եվրոպական խորհրդարանի ամենամեծ քաղաքական խմբակցության՝ «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» (EVP) առաջնորդ Վեբերը գերմանական «Bild am Sonntag» թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է․
«Որպես Եվրահանձնաժողովի հնարավոր ապագա նախագահ, ես ջանք կթափեի՝ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար տարվող բանակցությունների գործընթացը դադարեցնելու համար»։
Վեբերը նշել է, որ կողմ է Թուրքիայի հետ սերտ համագործակցությանը, սակայն, նրա կարծիքով, ԵՄ-ն հստակ պետք է հայտարարի, որ Թուրքիան երբեք Եվրամիության լիիրավ անդամ չի կարող լինել։
Մանֆրեդ Վեբերը, ով 2014թ․-ից ղեկավարում է «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը», նախկինում ևս բազմիցս դեմ է արտահայտվել Թուրքիայի եվրաանդամակցությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |