• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային10:52, 15 Նոյեմբեր 2018

Եվրախորհրդարանում կողմ են Թուրքիա-ԵՄ բանակցությունների պաշտոնապես առկախմանը

Եվրախորհրդարանում կողմ են Թուրքիա-ԵՄ բանակցությունների պաշտոնապես առկախմանը

Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին ներկայացրել է Թուրքիայի վերաբերյալ իր հերթական զեկույցի նախնական տարբերակը։ Նոյեմբերի 14-ին Ստրասբուրգում ներկայացված փաստաթղթում Փիրին կոչ է արել պաշտոնապես առկախել ԵՄ-Թուրքիա բանակցությունները, քանի որ Թուրքիան չի համապատասխանում  «Կոպենհագենյան չափանիշներին»։

Զեկույցում անդրադարձ է կատարվել 2016թ․ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ծայր առած զանգվածային ձերբակալությունների, կալանավորումների, աշխատանքից հեռացման դեպքերին, մամուլի և խոսքի ազատության սահմանափակումներին։ Կոչ է արվել հրատապ միջոցներ ձեռնարկել քրդական հարցը խաղաղ քաղաքական գործընթացների ճանապարհով լուծելու նպատակով։ Փիրին դատապարտել է նաև ընդդիմադիր պատգամավորների կալանավորման դեպքերը՝ կոչ անելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ հնարավորինս արագ որոշում կայացնել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի գործով։

Միևնույն ժամանակ, ԵՄ զեկուցողը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի հետ բոլոր կամուրջները այրել պետք չէ։ Ընդգծվել է Թուրքիայի դերը փախստականների հիմնախնդրի հաղթահարման հարցում և կոչ է արվել ԵՄ երկրներին՝ այս հարցում ֆինանսական աջակցություն ցուցաբերել Թուրքիային։

Զեկույցի նախագիծը նախ պետք է հաստատվի Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից, որից հետո հունվարին կամ փետրվարին վերջնական քվեարկության կդրվի ԵԽ-ում։ Զեկույցի՝ Թուրքիա-ԵՄ բանակցությունների առկախման կոչը ներառող հատվածի փոփոխություն չի ակնկալվում։

Նշենք, որ Թուրքիա–ԵՄ բանակցությունների դադարեցման համար անհրաժեշտ է, որպեսզի Եվրահանձնաժողովը հանդես գա համապատասխան առաջարկով, իսկ ԵՄ անդամ երկրների առաջնորդները հաստատեն այդ առաջարկը։

Հավելենք նաև, որ նախորդ տարի Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցն ընդունելիս Եվրախորհրդարանը զգուշացրել էր, որ եթե Թուրքիայում վերջին սահմանադրական փոփոխությունները իրավական ուժի մեջ մտնեն, ապա ԵԽ-ն կպահանջի պաշտոնապես դադարեցնել ԵՄ անդամակցության բանակցությունները։ Պատճառն այն է, որ ըստ Վենետիկի հանձնաժողովի զեկույցի՝ Թուրքիայում ներկա կառավարման համակարգը համատեղելի չէ ուժերի տարանջատման սկզբունքի հետ, ինչը  հակասում է Կոպենհագենյան քաղաքական չափանիշներին։

Աղբյուր`    Deutsche Welle Türkçe

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}