• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:14, 22 Նոյեմբեր 2018

«Էրդողանն ընդունել և անգամ ստորագրել է, որ Թուրքիայում օրենքի գերակայություն և ազատություն չկա»

«Էրդողանն ընդունել և անգամ ստորագրել է, որ Թուրքիայում օրենքի գերակայություն և ազատություն չկա»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է Եվրամիության (ԵՄ) կողմից Թուրքիային տրամադրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ համաձայնագիրը։ Փաստաթուղթն ավելի վաղ ստորագրվել էր Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆարուք Քայմաքչըի և Եվրահանձնաժողովի՝ Թուրքիայի հարցերով պատասխանատու տնօրեն Միրիամ Ֆերրանի միջև։

Նշված պայմանագրով նախատեսվում է Թուրքիային 123 մլն եվրո ֆինանսական աջակցություն տրամադրել՝  երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովմանն ուղղված աշխատանքներն օժանդակելու նպատակով։ Թուրքիայի տարեկան գործողությունների պլանի շրջանակներում կնքված ֆինանսավորման պայմանագիրն Էրդողանի կողմից վավերացվելուց հետո հրապարակվել է Թուրքիայի պաշտոնաթերթում և իրավական ուժ ստացել։

Թուրքական մամուլն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ նշված պայմանագրի հավելվածում ԵՄ-ն օրենքի և իրավունքի ոլորտում թերությունների վերացման անհրաժեշտության վերաբերյալ լ
ուրջ զգուշացումներ է արել Թուրքիային:

«Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի օրենքի գերակայության սկզբունքի և մարդկանց հիմնարար իրավունքների, ինչպես նաև արդար դատավարության իրավունքի նկատմամբ: Պետք է զբաղվի օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների ու ազատությունների ոլորտում արձանագրված թերությունների վերացմամբ», - ասված է փաստաթղթում։

Թուրքական աղբյուրի մեկնաբանմամբ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստորագրելով այս համաձայնագրի տակ, փաստորեն, հաստատել և ընդունել է նրանում Թուրքիայի իրավական դաշտի վերաբերյալ տեղ գտած մեղադրանքները։

Աղբյուր`    gercekgundem.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}