Միջազգային06:13, 22 Նոյեմբեր 2018
Զեկույց. Եվրոպայում սպանվել է 139 տրանսգենդեր, որոնց մեծ մասը՝ Թուրքիայում

«Տրանսգենդերների սպանությունների արձանագրման մոնիտորինգային նախագիծ» կոչվող ակտիվիստների խումբը զեկույց է հրապարակել այն մասին, թե վերջին 10 տարվա ընթացքում որ երկրներում են կատարվել տրանսգենդերների սպանության դեպքեր։
Տրանսգենդեր կոչվում է այն մարդը, որն ունի հակառակ սեռին բնորոշ գենդերային ինքնություն, իրեն զգում է հակառակ սեռի անձ՝ դրսևորելով համապատասխան գիտակցություն և վարքագիծ:
Ըստ հրապարակված տվյալների՝ վերջին 10 տարվա ընթացքում աշխարհում մոտ 3000 տրանսգենդեր է սպանվել։
Եվրոպայում սպանվել է 139 տրանսգենդեր, որոնց մեծ մասը՝ Թուրքիայում։ Նշյալ ցուցանիշով երկրորդ տեղում է Իտալիան, երրորդում՝ Մեծ Բրիտանիան, որին հաջորդում է Իսպանիան։
Հյուսիսային Ամերիկայում սպանվել է՝ 219, Հարավային Ամերիկայում՝ 2350, Ասիայում՝ 249, Աֆրիկայում՝ 17, Օվկիանիայում՝ 8 տրանսգենդեր։
Իսկ ամբողջ աշխարհում ամենաշատ տրանսգենդերներ սպանվել են Բրազիլիայում (167)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |