Միջազգային09:02, 27 Նոյեմբեր 2018
Արգենտինահայերը Էրդողանի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Արգենտինա` մասնակցելու Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին:
Բուենոս Այրեսում արգենտինահայերը Էրդողանի այցի դեմ բողոքի ցույց են կազմակերպել: Ցուցարարները հիշեցրել են, որ Թուրքիայում ոտնահարվում են մարդու իրավունքերը։ Նրանք ընդգծել են, որ Թուրքիայում մի շարք իրավապաշտպաններ, ակտվիստներ, քաղաքական գործիչներ այժմ գտնվում են բանտերում։
Մասնակիցները հիշեցրել են, որ Թուրքիայում շարունակում է բանտարկված մնալ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ցուցարարները նաև դատապարտել են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում։
Գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ նախագահների հետ քննարկելու է Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակը։ Նշվում է, որ Էրդողանը խոսելու է Սիրիայի քրդական ուժերի մասին ևս։ Ըստ աղբյուրի՝ Էրդողանն ընդգծելու է, որ Թուրքիան շարունակելու է պայքար մղել քուրդ զինյալների դեմ՝ նրանց համարելով ահաբեկիչներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |