Միջազգային07:35, 30 Նոյեմբեր 2018
The Economist. «Էրդողանը կարող է անել այն ամենը, ինչ սիրտը կուզի»

Աշխարհի առաջատար ամսագրերից մեկը՝ բրիտանական «The Economist»-ը, հրատարակել է 2019թ․ նվիրված իր հատուկ համարը։ «Աշխարհը 2019թ․» բաժնում ամսագիրն անդրադարձել է նաև Թուրքիային։
«Ընդլայնված իրավունքներով օժտված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում դեմ գործող ընդդիմությունը շատ թույլ է, կարող է անել այն ամենը, ինչ սիրտը կուզի», - գրում է ամսագիրը։
Նշվում է, որ Էրդողանի գործողությունները ժամանակ առ ժամանակ վախեցնում են երկրում ներդրումներ կատարող օտարերկրացիներին։
«Էրդողանը հրաժարվում է միջոցներ ձեռնարկել՝ վերանվաճելու այդ վստահությունը։ Այսպիսով նա ենթարկվում է թուրքական լիրայի՝ 2018թ․ տատանումները մեծամասշտաբ տնտեսական ճգնաժամի վերածելու ռիսկին։ Իսկ դա կարող է վնաս հասցնել նրա հեղինակությանը», -ասված է ամսագրում։
Հոդվածն ավարտվում է այն լավատեսական մտքով, որ եթե Թուրքիայի տնտեսությունը կայունանա, դա կարող է նպաստել մասնավոր ու պետական ներդրումների շարունակականության ապահովմանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |