Միջազգային09:35, 03 Դեկտեմբեր 2018
Թուրքիան զգուշության կոչ է անում Ֆրանսիա մեկնող իր քաղաքացիներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում Ֆրանսիայի մեկնել պատրաստվող կամ Փարիզում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին հեռու մնալ այն վայրերից, որտեղ ընթանում են բողոքի ցույցեր։
Ընդգծելով, որ Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ցույցերն ու անհնազանդության գործողությունները՝ Թուրքիայի իշխանությունները կոչ են անում իրենց քաղաքացիներին հնարավորինս խուսափել ուղևորությունից դեպի Ֆրանսիա: Իսկ արդեն այնտեղ գտնվող Թուրքիայի քաղաքացիներին հորդորում են հնարավորինս հեռու մնալ այն տարածքներից, որտեղ տեղի են ունենում անհնազանդության թեժ գործողություններ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ից ի վեր Փարիզում սկիզբ առած բողոքի ալիքի ու անհնազանդության ցույցերի հետևանքով, ըստ ներկայացված տվյալների, զոհվել է 2, վիրավորվել՝ 850 մարդ։ Վիրավորներից մոտ 150-ը անվտանգության աշխատակիցներ են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |