Միջազգային13:58, 10 Դեկտեմբեր 2018
Ամերիկյան Boeing ընկերությունը Թուրքիայում նոր կենտրոն է հիմնել
Ինքնաթիռներ արտադրող ամերիկյան խոշորագույն «Boeing» ընկերությունը Թուրքիայում ինժեներա-տեխնոլոգիական կենտրոն է հիմնել։ Կենտրոնի բացման արարողությանը ներկա է եղել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության քարտուղար Իսմայիլ Դեմիրը, ինչպես նաև ավիացիոն ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։
2017 թվականին «Boeing»-ը հատուկ նախագիծ է իրականացրել Թուրքիայում՝ համագործակցելով արդյունաբերության, տեխնոլոգիաների, տեխնիկական սպասարկման և որակյալ մասնագետների նախապատրաստման ոլորտներում։ Թուրքիայում բացված նոր կենտրոնն էլ հանդիսանում է այդ նախագծի մի մասը։
Ինժեներա-տեխնոլոգիական կենտրոնը կգործի Ստամբուլի ռազմական հետազոտությունների կենտրոնում՝ «Տեխնոպարկում» և հիմնականում կկենտրոնանա նախագծման, ուսումնասիրման ու կատարելագործման աշխատանքների վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |