Միջազգային09:46, 10 Հունվար 2019
Գերմանիայի մի քանի օդանավակայաններում մեկօրյա գործադուլ է սկսվել

Գերմանիայի Շտուտգարդի, Դյուսելդորֆի և Քյոլն-Բոննի օդանավակայանում հունվարի 10-ին համատարած գործադուլ է սկսվել։ Կեսգիշերին մեկնարկած գործադուլը կտևի ողջ օրը։ Մի շարք թռիչքներ հետաձգվել են, շուրջ 115․000 ուղևոր հայտնվել է անելանելի վիճակում։
Հունվարի 7-ին 4-ժամյա գործադուլ էին իրականացրել նաև Բեռլինի Թեգել և Շյոնեֆելդ օդանավակայանների աշխատակիցները։
Գործադուլի պատճառը Գերմանիայի տարբեր շրջաններում անվտանգության աշխատակիցների աշխատավարձերի անհավասարությունն է։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի ողջ երկրում մեկ ժամվա աշխատանքի դիմաց վճարվող աշխատավարձը հասցվի 20 եվրոյի։
Գործատուները չեն համաձայնում ընդունել նման պայամանները, քանի որ դա աշխատավարձի շուրջ 44 տոկոսով ավելացում է ենթադրում։ Գործադուլավորներին առաջարկվում է աշխատավարձի ընդամենը 6․4 տոկոսանոց բարձրացում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |