Միջազգային11:43, 17 Հունվար 2019
ԱՄՆ-ը հերթական անգամ զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին հնարավոր վտանգների մասին

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հերթական անգամ հայտարարություն է տարածել՝ Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին զգուշացնելով հնարավոր վտանգների մասին:
Նախօրեին տարածված հայտարարության մեջ դեպի Թուրքիա ճամփորդության ռիսկը 3-րդ աստիճանի է գնահատվել: Սիրիային ու Իրաքին սահմանակից հատվածներում այդ ռիսկը գնահատվել է 4-րդ ամենաբարձր մակարդակի: Հայտարարության մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվել ընդհանրապես զերծ մնալ Սիրիայի ու Իրաքի հետ սահմանային շրջաններ այցելելուց:
Ամերիկացի զբոսաշրջիկներին տեղեկացվել է, որ ահաբեկչական գործողությունների հավանականությունը մեծ է հատկապես զբոսաշրջային նշանակություն ունեցող ու մարդաշատ վայրերում, ռեստորաններում, գիշերային ակումբներում, առևտրի կենտրոններում ու կրոնական նշանակության շինություններում:
ԱՄՆ-ի քաղաքացիներին զգուշացվել է նաև, որ չարտոնված բողոքի ցույցերին մասնակցությունը կամ կառավարությանը քննադատելը կարող է ձերբակալությամբ ավարտվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |