Միջազգային12:52, 18 Հունվար 2019
Վիզաների ազատականացումը կլինի 2019թ․ ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցը

2019թ․ ռուս–թուրքական հարաբերությունների առանցքային թեմաներից մեկը կլինի վիզային ռեժիմի փոխադարձ չեղարկումը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի նորանշանակ դեսպան Մեհմեթ Սամսարը։
Դեսպանը տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2019թ․ առաջին արտասահմանյան այցը կլինի դեպի Ռուսաստան։ Հունվարի 23-ին Մոսկվայում տեղի կունենա Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Ըստ Սամսարի՝ հանդիպման գլխավոր թեման կլինի սիրիական հարցը, սակայն անդրադարձ կկատարվի նաև Ռուսաստան–Թուրքիա երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի։ Ավելի ուշ՝ գարնան ամիսներին Մոսկվայում տեղի կունենա Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը։
Էրդողանի այցի ընթացքում կքննարկվի նաև վիզաների ազատականացման նախագիծը։ Սամսարի նշել է, որ առաջին փուլում կչեղարկվեն ծառայողական անձնագրերի տերերին և վարորդներին տրվող վիզաները։ Ավելի ուշ օրակարգ կբերվի նաև վիզային ռեժիմի ընդհանրապես չեղարկման հարցը։
Թուրք դեսպանի խոսքով՝ վիզաների չեղարկումը կնպաստի Թուրքիայի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի ակտիվացմանը, կխթանի զբոսաշրջությունը։ Թուրք դեսպանը հիշեցրել է նաև, որ երկու երկրները նպատակ են դրել երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 100․000 դոլարի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |